Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի «Եվրասիական ռազմավարություններ» խորհրդատվական գործակալությունը 2019 թվականի համար տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ մի շարք կանխատեսումներ է արել:
Ռուսաստանյան «Կոմերսանտի» փոխանցմամբ, այդ կանախտեսումների համաձայն, Ռուսաստանի Դաշնությունը դժվարությունների է հանդիպելու դաշնակից երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ փոխհարաբերություններում: Նշվում է, որ Հայատանում իշխանափոխության արդյունքում բարդություններ են առաջանալու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներսում:
«Դաշնակցային պարտավորությունների իրավական երաշխիքները բազմաթիվ անորոշություններով լի աշխարհում սկսել են նվազ գնահատվել: Բազմակողմ դաշնակցային միությունների քայքայումը շարունակվում է: Կարծում ենք, որ սա սպառնում է ոչ միայն ՆԱՏՕ-ին, այլ նաև Ռուսաստանի ներգրավվածությամբ ինտեգրացիոն միություններին՝ մասնավորապես ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին», – նշում է գործակալությունը:
Կանխատեսվում է, որ ԵԱՏՄ-ում դժվարություններ կառաջանան Բելառուսի պատճառով:
Ընթերցեք նաև՝ «Գազի գնի բարձրացումը ՀՀ-ին պատիժ է ՌԴ-ից հեղափոխության համար»:






