Թեհրանի արվարձանում Boeing 707 է կործանվել:
Աղետը տեղի է ունեցել Սաֆադաշտ քաղաքի շրջանում՝ Իրանի մայրաքաղաքի արվարձանում: Ինքնաթիռը չի կարողացել արգելակել թռիչքուղու վրա և բախվել է քաղաքային շինություններին, հայտնում է Lenta.ru-ն իրանական ILNA գործակալության վրա հղումով:
«Մենք վստահ ենք, որ ինքնաթիռը ուղևորատար չէր»,-հայտարարել է Մաջիթաբա Հալիդին արտակարգ իրավիճակների գործակալությունից:
Ըստ պարբերակակի, ինքնաիթռը բեռնատար է եղել և Բիշքեկից Թեհրանի արվարձանում գտնվող Քերեջ քաղաք էր ուղևորվում: Ինքնաթիռում 16 մարդ է եղել՝ անձնակազմի անդամները: Նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ:
Ինքնաթիռի վթարի պատճառ կարող էին դառնալ օդաչուի գործողությունները վայրէջքի ժամանակ:






