AM
15 Հունվար 2019 - 07:05 AMT

Թրամփն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում գործակցությունը

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Դոնալդ Թրամփին:

«Ողջունելով նախագահ Թրամփին ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում», – ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը:

Կողմերը շեշտել են ամերիկահայ համայնքի դերակատարությունը երկու երկրի միջև բարեկամության զարգացման գործում: