AM
4 September 2002 - 18:51 AMT

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդը իր աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Երկրորդին` Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը պատկանող հողերի պահպանման հարցում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացված նամակում Վատիկանի մտահոգությունն է հայտնվում` Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ անջատման գիծ կառուցելու նպատակով իսրայելական բանակի կողմից զավթված Հայկական Պատրիարքության հողերի ճակատագրի վերաբերյալ: Նամակը նաեւ տեղեկացնում է, որ հանձնարարական է տրվել Վատիկանի արտաքին գործերի գրասենյակին դիմելու Իսրայելի կառավարությանը` խնդրի արդարացի լուծման համար: «Հուսով եմ, որ բարի կամքի եւ փոխադարձ հարգանքի ոգով հնարավոր է այս ցավալի իրավիճակից լուծում գտնել, որով կպահպանվի Երուսաղեմի հնագույն Հայոց Պատրիարքությունը եւ այսպիսով` կկանխվի եւս մեկ հարված ուղղված քրիստոնեության առկայությանը Ս. քաղաքում», – նշել է Հովհաննես Պողոս Երկրորդը: