AM
4 September 2002 - 17:10 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԸ ՍԿՍԵԼ Է ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՆ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ

Ամերիկյան «QuickBird» կոմերցիոն արբանյակը սկսել է Արարատ լեռան լուսանկարումը` խորհրդավոր այն առարկան գտնելու նպատակով, որը, մի շարք գիտնականների պնդմամբ, բիբլիական Նոյյան տապանն է: Հիշեցնենք, որ դեռեւս 1970 թվականին ամերիկյան մեկ այլ արբանյակի կողմից արված լուսանկարները, Արարատ լեռան վրա հայտնաբերել են մոտավորպես 180 մետր երկարությամբ հսկա նավ հիշեցնող մի առարկա: