Փետրվարի 5-ին Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 30 մարդ է տուժել: Կան հոսպիտալացվածներ:
«Շամախի շրջանում 30 մարդ է դիմել բուժօգնության: 3 մարդ հոսպիտալացվել է շրջանային հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքում: Մեկի ձեռքն էր կոտրված, 2-ի ոտքերն էին վնասված: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն»,-ասվում է Ադրբեջանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ գերատեսչության, կանչերի մեծ մասը կապված է եղել ինքնազգացողության վատթարացման, արյան ճնշման բարձրացման հետ:
Փետրվարի 5-ին 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: