AM
4 September 2002 - 13:55 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՒՄԲԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՈՎ

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբն համալրվել է եւս մեկ անդամով եւ այժմ կազմում է 122 հոգի: Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հաղորդագրության համաձայն, խմբին միացել է կոնգրեսական Ռոբ Սիմոնսը Քոննեքտիկուտի նահանգից: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը ստեղծվել է դեռեւս 1995 թվականին ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաեւ հայ եւ ամերիկացի ժողովրդների միջեւ դարավոր կապերի խորացման նպատակով: