AM
22 February 2019 - 11:39 AMT

Մոդրիչը երկարացրել է «Ռեալի» հետ պայմանագիրը

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբնու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը համաձայնեցրել են նոր պայմանագիրը: Խորվաթ ֆուտբոլիստը կմնա ակումբում մինչև 2021 թվականը, գրում է Lenta.ru-ն Marca-ի վրա հղումով:

Այդպիսով, պայմանագրի ավարտին ֆուտբոլիստը կլինի 36 տարեկան: Մոդրիչի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2020-ի ամռանը: Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում:

2018-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ կիսապաշտպանը մերժել է նոր պայմանագրի մասին «Ռեալի» առաջարկը: Նա ակնկալում էր, որ ակումբն իրեն ավելի լավ պայմաններ կառաջարկի և միաժամանակ դիտարկում էր Միլանի «ինտեր» տեղափոխվելու հեռանկարը:

Մոդրիչը ճանաչվել է 2018-ի լավագույն ֆուտբոլիստ: Նա արժանացել է «Ոսկե գնդակի France Football-ից, ինչպես նաև The Best պարգևին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից: