Հայտնի ռուս լրագրող Լեոնիդ Պարֆյոնովի «Նամեդնի» հաղորդումը, որը եթեր էր դուրս գալիս 1990-2004թթ. ռուսական ՆՏՎ ալիքով, այսուհետ կցուցադրվի YouTube տեսահոսթինգում: Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է պրոդյուսեր Իլյա Օվչարենկոն:
Առաջին եթերաշրջանում 6 թողարկում կլինի՝ նվիրված Ռուսաստանի պատմությանը 1946-1951թթ., հայտնում է Snob.ru-ն: Առաջին հաղորդումը կթողարկվի մարտի 16-ին:
Պրոդյուսերը նշել է, որ հատուկ «Նամեդնիի» նորացված ձևաչափի համար նկարահանող խումբ է հավաքվել, քանի որ YouTube-ում աշխատանքի յուրահատկությունը տարբերվում է հեռուստատեսային աշխատանքից:
«Նամեդնի» հաղորդումը եթեր է հեռարձակվել 1990-2004թթ. ռուսական Կենտրոնական հեռուստատեսությամբ, իսկ հետո՝ ՆՏՎ-ով: Հաղորդումը փակվեց, երբ արգելվեց եթեր թողարկել Լեոնիդ Պարֆյոնովի հարցազրույցը չեչեն ահաբեկիչ Զելիմխան Յանդարբիևի այրու հետ: Հեռուստահաղորդավարին ազատեցին աշխատանքից: