Հայաստանի պատվիրակությունը ընթացիկ տարվա սեպտեմբերի 29-ին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ կմասնակցի Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի ամենամյա համաժողովին: Դրան առնչվող հարցերը քննարկել են նախարար Խաչատրյանը եւ ՄԱՀ-ի հայկական ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ջեյմս Մակհյուն: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում աղքատության նվազեցմանը վերաբերող վարկային ծրագրի իրականացման հարցերը: Մակհյուն տեղեկացրել է նախարարին, որ 2002 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստան կայցելի ՄԱՀ-ի պատվիրակությունը: Նշենք, որ Հայաստանի կառավարության կողմից բարեփոխումների անցկացման դեպքում, 2004 թվականին Համաշխարհային բանկը 40 մլն դոլար գումարի վարկ կտրամադրի` աղքատության նվազեցմանը վերաբերող վարկային ծրագրի շրջանակներում: