ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսալվ Լայչակի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջանում է:
Պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Interfax.az-ն այդ երկրի նախագահի մամուլի ծառայության վրա հղումով:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Երևան և Բաքու՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Փետրվարի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսալվ Լայչակն ասել էր, որ Սլովակիան ամբողջապես «սատարում է Մինսկի խմբի համանախագահներին:Ըստ Լայչակի, Հայաստանում կայացած ընտրություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել՝ «կա շատ ուժեղ մանդատ ստացած կառավարություն և դրա հետ կապված կան որոշ սպասելիքներ»: «Մեր նպատակն է օգնել Մինսկի գործընթացի համանախագահներին օգտագործել այդ նոր իրավիճակը»,-ասել էր դիվանագետը:






