AM
23 Մարտ 2019 - 09:27 AMT

Շաբաթն առաջնագծում. Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց

Մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը մոտ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: