AM
28 Մարտ 2019 - 06:33 AMT

Տոնոյանն ԱՄՆ-ում է. Կանզասի նահանգապետի քննարկվել է գործակցությունը խորացելու հնարավորությունը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով, մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ:

Մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը։

Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Լորա Քելլիին՝ նահանգի Ազգային գվարդիայի հետ հաստատված արդյունավետ համագործակցության համար։ Նախարար Տոնոյանն ու նահանգապետ Քելլին քննարկել են փոխշահավետ համագործակցությունն առավել խորացելու հնարավորությունները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Դավիթ Տոնոյանը նահանգապետին է հանձնել պատմական փաստաթղթերի փաթեթ, որում ներկայացված են ԱՄՆ-ի կողմից վերջին մեկ դարում իրականացված հումանիտար առաքելությունների հետ կապված դրվագներ՝ ուղղակիորեն առնչվող Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Նահանգապետ Քելլին, իր հերթին, տեղեկացրել է, որ 2019թ. մարտի 27-ը հռչակվել է որպես Հայաստանի Հանրապետության և ամերիկյան Կանզաս նահանգի միջև համագործակցության օր և Դավիթ Տոնոյանին փոխանցել համապատասխան հռչակագիրը: