Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակի են հասել Սերգեյ Մովսեսյանը և Հայկ Մարտիրոսյանը:
Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը վաստակել են կեսական միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն են կրել, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Սերգեյ Մովսեսյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6.5-ական միավոր և կեսական միավոր են հետ 7 առաջատարներից:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: