AM
28 Մարտ 2019 - 13:17 AMT

ԱԳ նախարարը Վիեննայում հանդիպում է ԵԱՀԿ համանախագահների հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վիեննայում հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մնացականյանը հանդիպում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։

Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: