AM
29 Մարտ 2019 - 14:00 AMT

Փաշինյանը՝ Ալիևի հետ զրույցի մասին. Նորմալ էր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախյան հիմնահարցի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները «նորմալ են անցել»:

Մարտի 29-ին Վիեննայում տեղի էր ունեցել Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցը, որը տևել է ավելի քան երկու ժամ:

Կողմերի միջև հանդիպումը շարունակվում է արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։