AM
5 April 2019 - 11:03 AMT

Աբխազիան մահապատիժ կկիրառի թմրամիջոցների շրջանառության համար

Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները փոփոխություններ են կատարել հանրապետության քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում՝ խստացնելով պատիժը թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:

Նորմածություններից է ցմահ բանտարկությունն ու մահապատիժն առանձնակի խոշոր չափերի թմրամիջոցներ ապօրինի ներկրելու և արտահանելու համար: Նորացված օրենքն ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից, գրում է Lenta.ru-ն:

Ըստ պատգամավոր Դմիտրի Դբարի, հանրապետությունն «արդեն մոտեցել է այն վերջնագծին, երբ թմրանյութերը ողողել են երկիրը»;