Հայկական պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 48-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքին, որը կկայանա ընթացիկ տարվա նոյեմբերի 15-19-ը Ստամբուլում: Այս մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչությունից: Սպասվում է, որ նստաշրջանում կքննարկվի Հայաստանին եւ Ադրբեջանին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը:
Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ին պարտադիր է: