AM
15 Ապրիլ 2019 - 07:41 AMT

Նազարբաևը նամակ է գրել Քոչարյանին

Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է գրել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայտնել է վերջինիս գրասենյակը:

Նազարբաևը տեղեկացրել է Քոչարյանին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։

«Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն», – ասված է Քոչարյանի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Նուրսուլթան Նազարբաևը թողել է Ղազախստանի նախագահի պաշտոնը, ինչից հետո երկրի մայրաքաղաք Աստնան վերանվանվել է նրա պատվին՝ Նուրսուլթան: