AM
15 Ապրիլ 2019 - 14:27 AMT

Հունգարիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրն ընդունվել է միաձայն:

2013 թվականին Հունգարիան արտահանձնել է Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար:

Այդ ժամանակ ՀՀ-ն խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք չեն վերականգնվել մինչև օրս: