AM
17 Ապրիլ 2019 - 06:47 AMT

Տոնոյանը ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի հետ գործակցության հեռանկարներն է քննարկել

Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվող նախագծերին առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցությունը շարունակել տարեկան ծրագրային ձևաչափով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: