Ղազախստանի նախկին նախագահ և իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համագումարում առաջարկել է Ղազախստանի նախագահի պաշտոնի համար Կազիմ Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը:
Ըստ Նազարբաևի, որպես Ղազախստանի Սենատի նախագահ Տոկաևը «հսկայական ավանդ ունի խորհրդարանական կյանքի զարգացման գործում» և եղել է իր «հավատարիմ թիմակիցը», գրում է Tengrinews-ը:
Նազարբաևը նշել է, որ Տոկաևը գլխավորել է կառավարությունը «Ղազախստանի համար ամենադժվարին ժամանակներում»:
Նազարբաևը, որը գլխավորել է Ղազախստանը գրեթե 30 տարի, հրաժարական տվեց նախագահի պաշտոնից մարտի 20-ին: Պետության ղեկավար դարձավ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ Սենտաի նախագահն էր: Նախագահի արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին: