AM
30 April 2019 - 13:29 AMT

Հռոմի պապը կոչ է արել վարսավիրներին չբամբասել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վարսավիրներին կոչ է արել չտրվել բամբասելու և շատախոսության գայթակղությանը, հայտնել է Deutsche Welle-ն:

«Կիրառեք ձեր մասնագիտությունը քրիստոնեաբար, վերաբերվեք հաճախորդներին բարությամբ և քաղաքավարությամբ՝ ասելով նրանց լավ և քաջալերանքի խոսեքեր, մի տրվեք շատախոսելու գայթակղությանը, ինչը վերագրվում է գործենեության ձեր ոլորտին», – ասել է Հռոմի պապը:

Նա նաև խորհուրդ է տվել վարսավիրներին ոգեշչնվել 16-րդ դարի սուրբ Փորրեսից, որը միաժամանակ զբաղվում էր վարսահարդարմամբ և վիրաբուժությամբ: