AM
6 Մայիս 2019 - 07:54 AMT

ԱԳՆ. «Շերեմետևոյում» ինքնաթիռի վթարից հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

«Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Sukhoi Superjet 100 ինքնաթիռի զոհերի և վիրավորների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»,- հայտնեց նա:

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 վթարային վայրէջքի արդյունքում բռնկված հրդեհից 41 մարդ է զոհվել: