AM
6 May 2019 - 12:54 AMT

Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի գավաթակիր

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մասնակցել է Ռումինիայում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է ոսկե մեդալակիր: Դա գյումրեցի մարզուհու երկրորդ մասնակցությունն ու հաղթանակն էր միջազգային մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանի թիմը Ռումինիա էր մեկնել ավագ մարզիչ Հովահաննես Դավթյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասնակցել են 28 երկրների 563 մարզիկներ: