AM
6 May 2019 - 14:06 AMT

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկը ծնվել է

Մայիսի 6-ին ծնվել է Միացյալ Թագավորության արքայազն Հարիի և Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլի որդին: Այս մասին գրառում է հրապարակվել թագավորական զույգի պաշտոնական ինստագրամյան էջում:

«Տղան կշռում է 3.2 կգ: Դքսուհին և նորածինն առողջ են, իրենց լավ են զգում»,- ասվում է գրառման մեջ:

Արքայազն Հարիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանեկան արարողությանը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 19-ին: