AM
14 August 2002 - 13:48 AMT

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՏ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՐԵՒԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 541 միլիոն իեն գրանտ Երեւանի ճանապարհների շինարարության համար: Համապատասխան փաստաթուղթ են ստորագրել Ճապոնիայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Ինչպես հայտարարել է Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, այդ միջոցները կուղղվեն ճանապարհային շինարարության համար տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու վրա: Նա նշել է, որ հաջորդ շաբաթ Երեւան կժամանի ճապոնական JICA գործակալության մասնագետների մի խումբ` համապատասխան փաստաթղթերի վերջնական մշակման համար: Այնուհետեւ, Նազարյանի խոսքերով, մրցույթ կսահմանվի Ճապոնիայում համապատասխան տեխնիկա արտադրող ընկերությունների միջեւ: Քաղաքապետը հույս հայտնեց, որ սարքավորումները Հայաստան կհասնեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը: