AM
14 Մայիս 2019 - 08:07 AMT

Արամ Ա-ն կհանդիպի Ասադին

Մայիսի 13-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն հովվապետական այցով մեկնել է Սիրիա՝ Դամասկոս։ Մայիսի 14-ին Արամ Առաջինը հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ասվում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջում:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին Դամասկոսում դիմավորել են Բերիո հայոց թեմի ներկայացուցիչները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեիսյանը, Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչներ։