Սեպտեմբերի 27-ից մինչ- հոկտեմբերի 4-ը Երեւանում կկայանա իրանական ապրանքների ութերորդ տոնավաճառը: Տոնավաճառի ընթացքում իրենց արտադրանքը կներկայացնեն Իրանի ավելի քան 50 ձեռնարկություններ: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությանը Հայ-իրանական առեւտրային պալատի ղեկավար Լեւոն Ահարոնյանը, տոնավաճառի ընթացքում, մասնավորապես, նախատեսվում է ներկայացնել տարբեր տեսակի սարքավորումներ, որոնք օգտագործվում են շենքերի եւ ճանապարհների շինարարությունում: Այդ առումով դա կլինի առաջին մասնագիտացված տոնավաճառը: Լեւոն Ահարոնյանը տեղեկացրեց նաեւ, որ ավարտման փուլում են Հայ-իրանական առ-տրային պալատի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ հանրապետությունում շաքարի գործարանի կառուցման շուրջ բանակցությունները: