AM
13 August 2002 - 17:45 AMT

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Գերմանիան մտադիր է իր քաղաքական եւ տնտեսական դերն ընդլայնել Հարավային Կովկասում, ինչպես նաեւ ակտիվացնել իր մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս Վուլֆ Բարտելսը` ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի հետ հանդիպման ժամանակ: Դեսպանը հայտնել է, որ այդ նպատակով սեպտեմբերին Երեւան կժամանի Գերմանիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը: Բարտելսը հրավիրել է նաեւ փոխխոսնակին ներկա գտնվել Գերմանիայի խորհրդարանի ընտրություններին, որոնք կանցկացվեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 22-ին: Ինչպես նշել է դեսպանը, այդ ընտրությունների արդյունքներից անկախ Գերմանիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում չի փոփոխվի: