AM
13 August 2002 - 15:40 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլը եւ դրա հնարավոր զարգացումն այսօր քննարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոնեի եւ Լլոյդ Դուգետի հետ: Կողմերը քննարկել են նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրներ եւ Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ: Հանդիպման ընթացքում շոշափվել է նաեւ ԼՂՀ-ում անցած նախագահական ընտրությունների թեման: Հիշեցնենք, որ ամերիկացի կոնգրեսականները այդ ընտրություններին հանդես են եկել, որպես դիտորդներ: