AM
11 June 2019 - 14:12 AMT

Իվան Գոլունովի քրեական հետապնդումը դադարեցվել է

«Մեդուզա» պարբերականի թղթակից Իվան Գոլունովի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է, հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։

Որոշումն, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, ընդունվել է, հաշվի առնելով Գոլունովի՝ հանցանք գործելու ապացույցների բացակայությոըւնը։

Հայտնի հետաքննող լրագրող Իվան Գոլունովը ձերբակալվել էր հունիսի 6-ին թմրանյութ վաճառելու մեղադրանքով։ Ձերբակալությունը զուգորդվել է ծեծով, ըստ Գոլունովի, թմրանյութերը նրա բնակարան ու պայուսակ են նետվել իշխանությունների կողմից։

Ձերբակալությունը լրագրողական հանրության, արվեստագետների ու քաղգործիչների աննախադեպ բողոքի ակցիաների պատճառ դարձավ։