AM
14 June 2019 - 08:17 AMT

Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Սպիտակ տանը. Թրամփը գովել է նրան

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ելույթ է ունեցել նախկին ազատազրկվածների իրավունքների պաշտպանության մասին:

The Associated Press գործակալության փոխանցմամբ, Քարդաշյանը մասնավորապես անդրադարձել է նրանց վերասոցիալականացման խնդիրներին, աշխատանք գտնելու հնարավորություններին:

Թրամփը միջոցառման ժամանակ գովեստի խոսքեր է ասել Քարդաշյանի հասցեին՝ հայտարարելով, որ ինքը հիացած է այս ոլորտում վերջինիս գործունեությամբ:

«Նա շատ սիրված է», – ասել է ԱՄՆ նախագահը Քարդաշյանի մասին: