Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է Գյանջայի բնակելի տան բակում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստրասբուրգում բնակվող ադրբեջանական «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմատ Զահիդովը:
Ըստ լրագրողի, հրթիռն արձակվել էր Ակստաֆայի զորավարժարանից:
«5 օր առաջ Զաքիր Հասանովը (Ադրբեջանի պաշտպանության նախարար) լուրջ հաջողության է հասել: Զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է Գյանջայի նախկին Կոմսոմոլի փողոցի տներից մեկի բակում»,-ասվում է Զահիդովի գրառման մեջ:
Նա նաև լուսանկարներ է հրապարակել: