Հուլիսի 3-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Անկախության օրվա առթիվ տեղի ուեցած հրավառության հետևանքով կա զոհ և վիրավորներ: 1 կին մահացել է, 5 մարդ հոսպիտալացվել, ևս 3-ը ինքնուրույն է դիմել հիվանդանոց ստացած վնասվածքների պատճառով: Այդ մասին հայտնել է Բելառուի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը:
Ըստ ականատեսների, վիրավորումները ստացվել են հավանաբար արկերի բեկորներից և հարևան շենքերի կոտրված ապակիներից: Քննչական կոմիտեն և պաշտպանության նախարարությունը ստուգումներ են իրականացնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Զոհված կինը 1955թ. ծնված է, նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ:
«Այժմ հիվանդանոցում 2 տղամարդ է մնում՝ 1955թ. ծնված և 1995 թ. ծնված: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մյուսներին ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել»,-ասել է Կարանիկը: