AM
6 July 2019 - 11:19 AMT

Բրեդ Փիթը հայտարարել է կինոյից հեռանալու մտադրության մասին

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը հանդես է եկել հայտարարությամբ՝ նա մտադիր է հեռանալ կինոյից: 55-ամյա դերասանը որոշել է, որ կինոն երիտասարդների գործ է և ժամանակն է նրանց զիջել ճանապարհը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«ժամանակս ավարտին է մոտենում, ես ինձ արդեն դինոզավր եմ զգում: Եվ, հնարավոր է, ես դեռ պետք է գիսաստղ հանդիպեմ իմ ճանապարհին»,-ասել է Փիթը:

Նա նշել է, որ այլևս չի ցանկանում գլխավորը լինել օպերատորի օբյեկտիվում: «Ես աստիճանաբար կհեռանամ՝ ավելի ու ավելի քիչ նկարահանվելով…Ես մտադիր եմ կենտրոնանալ ռեժիսորի կամ պրոդյուսերի աշխատանքի վրա», -ասել է նա:

Վերջին շրջանում Փիթը նաև քանդակագործությամբ է զբաղվում և օրեր շարունակ կարող է գեղարվեստական արվեստանոցում անցկացնել: Ամեն դեպքում նրա հայտարարությունն իսկական շոկ էր երկրպագուների համար: