AM
6 Հուլիս 2019 - 11:27 AMT

Փաշինյանն ու Նազարբաևը քննարկել են գործակցությունը ԵՏՄ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և ԵՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը: