AM
17 July 2019 - 12:28 AMT

Էրբիլում զինված հարձակման արդյունքում 3 թուրք դիվանագետ է սպանվել

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում զինված անձի կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է երեք թուրք դիվանագետ, հայտնել է Reuters գործակալությունը:

Հարձակումը տեղի է ունեցել քաղաքի ռեստորաններից մեկում՝ տեղական ժամանակով 14:00-ին:

Դեռևս հայտնի չէ զինված հարձակման իրականացրածի ինքնությունը: