AM
20 Հուլիս 2019 - 06:53 AMT

Կիպրոսն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ‬ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։

Այս մասին երկիրը հուլիսի 19-ին տեղեկացրել է Եվրոպական միության խորհրդին, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նադալյանը:

Ավելի վաղ երկրի կառավարությունը և խորհրդարանը վավերացրել էին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։