AM
10 August 2002 - 14:06 AMT

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ

Ֆրանսիայի խորհրդարանում սկսվել է հայ-ֆրանսիական բարեկամության խմբի ստեղծման գործընթացը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուդի Սալը` ՀՀ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում: Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ակտիվացման հարցը: Հովհաննիսյանի կարծիքով` «հայերի եւ ֆրանսիացիների միջխորհրդարանական բարեկամությունը կօժանդակի միջազգային կազմակերպություններում համագործակցությանը»: Նրա խոսքերով` «Մինչ այժմ չի եղել հարց, որի առնչությամբ կողմերը ընդհանուր հայտարարի եկած չլինեն»: