Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը մտադիր է արգանդի վզիկի քաղցկեղի հարուցիչ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն ազգային օրացույցի մեջ ներառել:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ՌԴ պետդումայի պատգամավոր Բորիս Մենդելեևիչի համապատասխան առաջարկին դրական է արձագանքել երկրի առողջոպահության փոխնախարար Տատյանա Յակովլևան:
Նշվում է, որ ՌԴ պատվաստումների ազգային օրացույցում 12 վարակի դեմ պատվաստնման օր կա:
ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստում է ներդրվել: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ 1 կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` 1 կին մահանում է դրանից։
Ավելի վաղ ՀՀ-ում փոքրաթիվ բժիշկներ մտահոգություն էին հայտնել արգանդի վզիկի քաղցկեղը կանխող գարդասիլ պատվաստանյութով աղջիկներին պատվաստելու վերաբերյալ, սակայն այդպես էլ հստակ փաստեր կամ կոնկրետ գիտական ուսումնասիրություններ չեն ներկայացրել՝ թե ինչու է «պատվաստանյութը վտանգավոր»:
Ընթերցեք նաև՝ «Գարդասիլով պատվաստվելուց 10 տարի անց շոտլանդուհիների մոտ քաղցկեղածին բջիջները 90%-ով նվազել են»։