AM
29 July 2019 - 09:18 AMT

ԶԼՄ. ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպանը ՌԴ փոխարտգործնախարար կդառնա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում դիտարկվում է նախարարության հյուպատոսական դեպարտամենտի ներկայիս տնօրեն, ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինի թեկնածությունը, հայտնել է «Կոմերսանտը»:

«ԱԳՆ-ում փաստացի կողմնորոշվել են, թե ով կդառնա արտգործնախարարի տեղակալ՝ Դաշնային խորհրդում առաջադրվող Գրիգորի Կարասինի փոխարեն: Բարձր պաշտոնի համար երեք թեկնածու է դիտարկվում, սակայն նրանցից ամենահավանականը նախարարության հյուպատոսական դեպարտամենտի ներկայիս տնօրեն, Հայաստանում ՌԴ նախկին դեսպան 60-ամյա Իվան Վոլինկինն է», – գրում է թերթը:

Իվան Վոլինկինը 2013-2018-ին է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: