AM
31 July 2019 - 09:34 AMT

Հուլիսի 31-ն ամռան ամենացուրտ օրն է Մոսկվայում

Հուլիսի 31-ին՝ 7:00-ին Մոսկվայի օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 8,3 աստիճան, ինչը նվազագույն ցուցանիշն է ամռան սկզբից: Այդ մասին հայտնել է Մոսկվայի և Մոսկովյան շրջանի օդերևութաբանական բյուրոն:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ ըստ միջին բազմամյա ցուցանիշների, հուլիսի վերջին օրերն ու օգոստոսի սկիզբն ամենաշոգն են լինում տարվա ընթացքում, սակայն այժմ ջերմաստիճանը նորմայից ցածր է 5-7 աստիճանով:

Ըստ կանխատեսումների, հուլիսի 31-ի ցերեկը օդի ջերմաստիճանը չի գերազանցի +12-14 աստիճանը:

Ընդհանուր առմամբ, հուլիսին միջին ջերմաստիճանը Մոսկվայում ցածր էր նորմայից 1 աստիճանով, իսկ ամռան սկզբին՝ 1,1 աստիճանով բարձր էր նորմայից: