Երեւանը բազմաթիվ առաջարկներ ունի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված «փոքր քայլերի» քաղաքականության շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ սեպտեմբերին կայանալիք իր երկրորդ հանդիպման ընթացքում կողմերին կհաջողվի հասնել կոնկրետ պայմանավորվածությունների: