AM
9 August 2002 - 16:01 AMT

ԹԵԼ-ԱՎԻՎԸ ՄՏԱԴԻՐ ՉԻ ՎԻՃԱՐԿԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

«Իսրայելի կառավարությունը չի վիճարկում Բեթղեհեմի մերձակայքում գտնվող Երուսաղեմի Հայկական պատրարքարանի հողերի սեփականության իրավունքը»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Դանիել Այալոնը` ի պատասխան միջազգային շարժման ընդդեմ իսրայելական բանակի կողմից Երուսաղեմի Հայկական պատրիարքարանի հողերի զավթման: Դեսպանի խոսքերով` Թել-Ավիվին «միայն անհրաժեշտ է ժամանակավորապես օգտագործել այդ տարածքների որոշ մասը` երկրում ահաբեկչության տարածումը կանխարգելելու համար»: Մինչ դեռ, իսրայելական բանակի հրամանատարությունը վերջերս միանշանակ հայտարարել է, որ գրավված հողերը վերադարձի ենթակա չեն, եւ որ մոտակա ժամանակաշրջանում արդեն կսկսվի Իսրայելը Պաղեստինից բաժանող պատի շինարարությունը: Նշենք, որ ներկայումս Հայկական պատրիարքարանը այդ հարցը դատարանում վիճարկման է դրել: