Սիրիացի քրդերը գերի են վերցրել բելգիացի Անուար Հադդուշիին, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ամենահայտնի գրոհայիններից է: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին բելգիական լրատվամիջոցների վրա հղումով:
Հադդուշին, որին նաև Աբու Սուլեյման ալ Բելգիկի են անվանում, առավելապես հայտնի է որպես «Ռաքքայի դահիճ»՝ նրան կասկածում են քաղաքի ավելի քան 100 բնակչի սպանության մեջ: Բացի այդ, Բելգիայի դաշնային դատախազությունը կասկածում է նրան Փարիզում և Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ֆինանսավորելու մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Այժմ նա «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» բանտում է: Քրդական ուժերը ձերբակալել են նաև նրա կնոջը՝ Ժյուլի Մաեսին»,-գրել է De Morgen-ը:
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ են դատելու Հադդուշիին: