AM
8 August 2002 - 18:15 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԿՆԵՐԱՌՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Առաջիկա ուսումնական տարվանից սկսած Հայկական հարցը կներառվի Թուրքիայի մանկավարժական ուսումնարանների եւ միջնակարգ ուսումնական հաստատությունների պատմության ծրագրերում: Թուրքական մամուլի տեղեկատվությամբ, Հայկական հարցից բացի Թուրքիայի միջնակարգ դպրոցների պատմության ծրագրերում կընդգրկվեն նաեւ Պոնտոսի հույների եւ սիրիացիների ցեղասպանության թեմաները: