Գործարարության մասին հայտնի ամերիկյան Inc հանդեսի ռուսալեզու տարբերակը՝ Inc.Russia-ն հոդված է հրապարակել, որը կոչվում է «5 հայկական ստարտափ, որոնց մասին պետք է իմանալ, նույնիսկ եթե չես ապրում Հայաստանում»:
Պարբերականը նշում է, որ ՏՏ շուկան ակտիվ աճ է գրանցում Հայաստանում՝ գլոբալ կորպորացիաները ներկայացուցչություններ են բացում երկրում, իսկ տեղական ընկերությունները դուրս են գալիս միջազգային շուկա: «Հայկական ծագման ստարտափեր կարելի է գտնել աշխարհի բոլոր անկյուններում և բոլոր ոլորտներում»,-ասվում է հոդվածում:
Հոդվածում նշված 5 առաջատար ստարտափերի թվում նշված են.
2011-ին մեկնարկած ֆոտո և տեսախմբագիր PicsArt-ը,
Vineti ամպային հարթակը, որը թույլ է տալիս հասանելի դարձնել քաղցկեղի և լուրջ գենետիկական շեղումների բուժման համար նախատեսված անհատականացված դեղամիջոցները,
SoloLearn-ը, որն անվճար բջջային հարթակ է ծրագրավորման ուսուցման համար,
Krisp հավելվածը, որը միանում է Skype-ով, Slack-ով կամ այլ ծառայություններով զանգի ժամանակ և արգելափակում աղմուկը խոսակցության ժամանակ,
IntelinAir-ը, որը հարթակ է գյուղատնտես ֆերմերների, ապահովագրական ընկերությունների և գյուղատնտեսական շուկայի այլ անդամների համար:






