AM
16 September 2019 - 06:43 AMT

Մխիթարյանը գոլ է խփել «Ռոմայի» կազմում անդրանիկ խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել իր նոր ակումբի՝ իտալական «Ռոմայի» կազմում առաջին խաղում։

Հռոմեական ակումբը Ա սերիայի 3-րդ փումում 4-2 հաշվով ջախջախել է «Սասուոլոն»։

Մխիթարյանը գրավել է դարպասը խաղի 22-րդ րոպեին Լորենցո պելեգրինիի փոխանցումից հետո՝ շրջանցելով դարպասապահին։

«Ռոման» 4 գնդակն էլ 1-ին խաղակեսում է խփել։

Մխիթարյանը հանդես է գալիս «Ռոմայում» վարձակալության սկզբունքով։