AM
16 September 2019 - 07:06 AMT

Արթուր Ալեքսանյանը կոտրվածքով կմասնակցի ԱԱ եզրափակչին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Արթուր Ալեքսանյանը վնասվածքով կմասնակցի ղազախստանյան Նուրսուլթանում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակչին։

Ալեքսանյանը կողի կոտրվածք էր ստացել նախորդ աշխարհի առաջնության ժամանակ։ Սեպտեմբերի 15-ի գոտեմարտերի ժամանակ վնասվածքը զգացնել էր տվել, ինչը դժվարացրել էր մարզիկի վերջին մարտերը, սակայն Արթուրը կարողացել է հաղթել բոլոր մրցակիցներին։

Ինչպես հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան, Ալեքսանյանն արդեն հանդիպել է բժիշկների, ովքեր փորձելու են ամեն կերպ մեղմել ցավերը։

Եզրափակիչում Ալեքսանյանը մրցելու է ՌԴ-ն ներկայացնող Մուսա Եվլոևի հետ։